Գլխավոր Ավելին

Տրեդմիլ թեստ. երբ և ինչպես է իրականացվում

Տրեդմիլ թեստը ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում էլեկտրասրտագրության (ԷՍԳ) շարունակական գրանցումն է, որի հիմքում ընկած է էլեկտրոկարդիոգրաֆիկ հետազոտության անցկացումը հատուկ տրեդմիլ վազքուղու վրա՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում: «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության կլինիկայի բժիշկ-սրտաբան Կոնստանտին Խաչատրյանը նշում է, որ այն իրականացվում է սրտաբանի խորհրդատվությամբ որոշակի ցուցումների առկայության և հակացուցումների ժխտման դեպքում:

Հետազոտությունից 3 ժամ առաջ պետք է բացառել սննդի ընդունումը, ցանկալի չէ հետազոտության անցկացումը սթրեսային վիճակներից և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո:

Տրեդմիլ թեստը թույլ է տալիս ամենայն ճշգրտությամբ գնահատել ծանրաբեռնվածության ընթացքում ի հայտ եկող իշեմիկ բնույթի փոփոխությունները, սրտանոթային համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունները։

Թեստի անցկացման ցուցումներն են՝

ցավ կրծքավանդակում

հևոց

սրտի իշեմիկ հիվանդության ժառանգականություն

սրտանոթային հիվանդության ռիսկի գործոններ՝ բարձր խոլեսթերին, զարկերակային գերճնշում, հավելյալ քաշ, շաքարային դիաբետ

դեղորայքային բուժման արդյունքների գնահատում

ստենտի կամ շունտի ֆունկցիոնալ գործելիության ստուգում։

Թեստը ունի իր հակացուցումները՝ սրտամկանի սուր ինֆարկտը, անկայուն ստենոկարդիա, հիպերտրոֆիկ կարդիոմիոպատիա և աորտալ ստենոզը։

Կախված թեստի արդյունքներից՝ որոշում է կայացվում հիվանդին ուղարկել կոռոնարոգրաֆիայի դրական թեստի պարագայում։

×
facebook sharing button facebook